13 դեկտեմբերի 2006 - 15:39 AMT
Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները
«Եվրամիությունը տեղեկացված է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացած «սահմանադրական հանրաքվեի» մասին: ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ «հանրաքվեի» արդյունքները»,-ասվում է Եվրամիության հայտարարության մեջ: «Եվրամիությունը կրկնում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: ԵՄ-ն գտնում է, որ հանրաքվեն, որն անց է կացվել մինչ բանակցությունների ավարտը, կառուցողական նպաստ չի բերի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»: ԵՄ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին առավել ինտենսիվ դարձնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,-նշվում է փաստաթղթում: