Նավթի գները հերթական հակառեկորդն են սահմանել՝ մոտ $35 մեկ բարելի դիմաց

Նավթի գները հերթական հակառեկորդն են սահմանել՝ մոտ $35 մեկ բարելի դիմաց

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի արժեքը հունվարի 6-ին Լոնդոնի ICE բորսայում տեղի ունեցած սակարկությունների ժամանակ չի հասել անգամ $35 մեկ բարելի դիմաց՝ թարմացնելով օրական նվազագույն ցուցանիշը 2004-ի հուլիսից:

Հյուսիսային ծովի նավթի փետրվարյան ֆյուչերսները էժանացել են ավելի քան 4%՝ մինչև $34,85 մեկ բարելի դիմաց: WTI հյուսիսամերիկյան նավթը չի հատում $35 սահմանը մեկ բարելի դիմաց՝ նվազելով ավելի քան 2,5% նախօրեին փակման գնի համեմատ: Ինչպես նշում է Slon-ը, համաշխարհային նավթի գների նվազումը տեղի է ունենում ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների տվյալների հրապարակումից առաջ:

Ավելի վաղ, Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին սև ոսկու գները մի փոքր աճել էին: Սակայն հիմնականում նավթի գինը շարունակում է անկումը շուկայի գերհագեցածության պատճառով: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության 2015-2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ տվյալների, համաշխարհային նավթային շուկաները գերհագեցած կմնան առնվազն մինչև 2016-ի ավարտը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---