13 դեկտեմբերի 2006 - 16:11 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ղարաբաղի հանրաքվեն չի խանգարի բանակցային գործընթացին
«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մենք ափսոսում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել սահմանադրական նախագծի վերաբերյալ, որն ամրապնդում է տարածաշրջանի անկախությունը»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էդգար Վասկեսը: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ն աշխատում է խաղաղ միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում»,-նշել է դիվանագետը: Նրա կարծիքով, «կայացած հանրաքվեն կանխորոշում է գործընթացը, եւ այդ պատճառով ԱՄՆ-ն չի ճանաչում նրա արդյունքները»: Միեւնույն ժամանակ նա համոզված է, որ հանրաքվեի արդյունքները չեն խանգարի բանակցային գործընթացին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: