Netflix առցանց կինոթատրոնն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում 7 հունվարի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 6-ից ամերիկյան Netflix առցանց կինոթատրոնն կգործի աշխարհի 130 երկրում, այդ թվում Ռուսաստանում, Հայաստանումև ԱՊՀ մյուս երկրներում: Ծառայությունը մատչելի չի լինի Չինաստանում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում և Ղրիմում՝ ԱՄՆ գործող պատժամիջոցների պատճառով: Ընդհանուր առմամբ Netflix-ը հասանելի է 190 երկրում: Ընկերության ներկայացուցիչ Ջորիս Էվերսը հայտարարել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը, որ ծառայություններն առայժմ հասանելի են միայն անգլերեն լեզվով: Ընկերությունը շարունակում է ուսումնասիրել ծառայության գործարկման հնարավորությունը Չինաստանում, ասվում է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 17 լեզվին, որով նախկինում մատուցվում էր ծառայությունը, հունվարի 6-ից ավելացել են կորեերենը, արաբերենն ու չինարենը: Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռիդ Հեյսթինգսը հայտարարել է նոր գլոբալ առցանց հեռուստատեսային ցանցի ստեղծման մասին: Ըստ նրա, Netflix-ի հաճախորդները կկարողանան դիտել ֆիլմերն ու հեռուստաշոուները երբ կամենան և ինչով կամենան: 2016-ին ընկերությունը մտադիր է թողարկել 31 նոր սերիալ և հեռուստաշոուների շարունակություն, 24 գեղարվեստական և փաստագրական ֆիլմ, 30 սերիալ երեխաների համար: Ամենահայտնի սերիալների թվում են ՝ «Նարկո», «Թղթե տնակը», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ»: Photo:AP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |