13 դեկտեմբերի 2006 - 17:43 AMT
ԵԱՀԿ դիտարկումը խափանվել է ադրբեջանական կողմի մեղքով
Դեկտեմբերի 13-ին, կողմերի իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում անցկացներ Ֆիզուլու ուղղությամբ, Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում: Նախատեսված ժամանակացույցի համաձայն` դիտարկման առաքելությունը, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնել է դիտարկման վայրը, սակայն նկատի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը, ինչպես որ նախորդ դիտարկումների ժամանակ, դիտորդներին չի հասցրել մինչեւ նախապես համաձայնեցված կետը, ԵԱՀԿ առաքելության անդամները,անվտանգության նկատառումներով, որոշում են կայացրել հետաձգել դիտարկումը: