Ակտիվիստներ. ԻՊ-ն առաջին անգամ կին լրագրողի է մահապատժի ենթարկել

Ակտիվիստներ. ԻՊ-ն առաջին անգամ կին լրագրողի է մահապատժի ենթարկել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն առաջին անգամ կին լրագրողի են մահապատժի ենթարկել:

Լրագրող Ռուկիա Հասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ռաքքան սպանում են լուռ» կազմակերպության ակտիվիստները, ովքեր հետևում են Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը, «Կորեսպոնդենտ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

30-ամյա Ռուկիա Հասանն աշխատում էր որպես անկախ լրագրող՝ լուսաբանելով իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող իրադարձությունները: Նա գրում էր առօրյա կյանքի մասին Ռաքքա քաղաքում, որը Սիրիայում ԻՊ-ի հիմնական հենարանն է և հաճախ ենթարկվում է ավիահարվածների միջազգային կոալիցիայի կողմից:

Նա պարբերաբար հրապարակում էր իր նյութերը Facebook-ում Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ: Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա դադարել է նորություններ հրապարակել սոցցանցում 2015-ի հուլիսին:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Կարդացեք նաև՝ Կոալիցիա. ԻՊ-ը Իրաքում և Սիրիայում կորցրել է իր հսկողության տակ գտնվող տարածքների 30%-ը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---