«Ալ Քայիդան» ահաբեկչություններով է սպառնում Իտալիային և Իսպանիային

«Ալ Քայիդան» ահաբեկչություններով է սպառնում Իտալիային և Իսպանիային

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 7-ին տեսանյութ է տարածել, որտեղ սպառնում է ահաբեկչական գործողություններ կատարել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հայտնում է Europa Press-ը:

«Այսօր նրանք մեր հողում են, սակայն Աստծո օրհնությամբ կգա այն օրը, երբ մենք կջախջախենք նրանց իրենց իսկ հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,-ասում է գրոհայինը տեսանյութում:

Տեսանյութում Մալիում խմբավորման անդամներին պատկերող կադրեր կան: Նրանց թվում պարզվել է նրանցից մեկի ինքնությունը՝ ծնունդով Մելիլիայից Իսպանիայի քաղաքացի, որն իսլամ ընդունելով դարձել է Աբու ալ Նուրալ Անդալուսի: Տեսանյութի տևողությունը 13 րոպե է: Օգտագործված են կադրեր արդեն կատարված ահաբեկչություններից: Իսպանիայի անվտանգության ուժերը ուսումնասիրում են տեսանյութը, հայտնում է Lenta.ru-ն:

«Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որի հիմնական հենակետը գտնվում է Ալժիրում: Կասկածվում է «Ալ Քայիդայի» հետ կապերում: ՌԴ Գերագույն դատարանը ճանաչել է այս կազմակերպությունը ահաբեկչական, նրա գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում: ԱՄԿ Անվտանգության խորհուրդը «Ալ Քայիդայի» հետ կապված բոլոր խմբավորումները սպառնալիք է համարում խաղաղությանն ու անվտանգությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---