Սիրիայում ահաբեկչության հետևանքով 4 հայ է զոհվել

Սիրիայում ահաբեկչության հետևանքով 4 հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, դեկտեմբերի 30-ի երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ամենամարդաշատ ռեստորաններից մեկում: Պայթյունի հետևանքով զոհվածները բացառապես քրիստոնյաներ են, որոնց թվում՝ նաև 4 հայ, գրում է Ermenihaber.am-ը:

Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել:

Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:

Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում:

Կարդացեք նաև՝ Քրդական ջոկատներն ու հայերն ապահովում են Սիրիայի հայաշատ Ղամիշլիի անվտանգությունը

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---