Թեհրան. Իրանը չի ձգտում լարվածության սրացման

Թեհրան. Իրանը չի ձգտում լարվածության սրացման

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված նամակում այդ երկրի ԱԳՆ ղեկավարը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին տարածաշրջանում ծայրահեղականներին սատարելու մեջ և Եմենի ապստամբ հուսիթների դեմ, իր խոսքով, անիմսատ ռազմական գործողություններ ծավալելու մեջ:

Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի խորհրդարանը կոչ արեց երկրի ԱԳՆ-ին նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ: ԱԳՆ-ն պաշտոնական բողոք ներկայացրեց Էր Ռիադին: Իր հերթին սաուդյան ԱԳՆ-ն կանչեց Իրանի դեսպանին, բողոքի նոտա հանձնեց նրան և հայտարարեց, որ ագրեսիվ է համարում Իրանի արձագանքը շիա մահմեդականի մահապատժին, իսկ Թեհրանի պահվածքը գնահատում է որպես կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին: Նրան կոչ արեցին նաև ապահովել սաուդյան դեսպանատան անվտանգությունը Թեհրանում:

Սակայն, այնուամենայնիվ, հունվարի լույս 3-ի գիշերը Թեհրանում հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Շենքը հրկիզվեց, ոստիկանությունը 40 մարդ ձերբակալեց, դիվագետները տարհանվեցին Իրանից:

Հունվարի 4-ին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Սուդանը, Բահրեյնը, ՄԱԷ իշխանությունները որոշել են նվազեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Միաժամանակ հայտնի է դարձել, որ Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է Սանայում Իրանի դեսպանատան ռմբակոծության համար, որի արդյունքում անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ են վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---