Քյոլնի ոստիկանապետը հեռացվել է պաշտոնից, կտրուկ աճել է պաշտպանության անհատական միջոցների պահանջարկը

Քյոլնի ոստիկանապետը հեռացվել է պաշտոնից, կտրուկ աճել է պաշտպանության անհատական միջոցների

պահանջարկը

PanARMENIAN.Net - Փարիզյան ահաբեկչություններից և Քյոլնում Ամանորի գիշերը տեղի ունեցած հարձակումներից հետո Գերմանիայում առնվազն 2 անգամ աճել է պաշտպանության անհատական միջոցների պահանջարկը: Գերմանիայի զինագործների և զինավաճառների միավորման ղեկավար Ինգո Մայնհարդը հունվարի 8-ին հայտարարել է, որ նոր տարվա առաջին օրերից մասնագիտացած խանութներում կրկին պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել: Պաշտպանության անհատական միջոցների պահանջարկի աճի մասին են հայտարարել նաև Welt թերթի առցանց տարբերակը և Neue Osnabrücker Zeitung-ը, հայտնում է Deutsche Welle -ն:

Քյոլնի ոստիկանության պետ Վոլֆգանգ Ալբերսը հեռացվել է պաշտոնից Ամանորի գիշերը կանաց վրա տեղի ունեցած հարձակումների հետ կապված սկանդալից հետո: Այդ մասին հայտնել են AFP և Der Spiegel-ը: Հայտնի է, որ արդեն հունվարի 1-ի գիշերը ոստիկանները սկսել են բողոքներ ստանալ լաց լինող կանանցից կողոպուտի և սեռական ոտնձգությունների մասին: Սակայն այն ժամանակ ոստիկանությունը չի հասկացել, որ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից և հունվարի 1-ին զեկուցել է հանգիստ անցած գիշերվա մասին՝ հետո միայն այդ զեկույցը սխալ համարելով: Առաջին 30 դիմումները ոստիկանությունը ստացել է հունվարի 2-ին, հայտնում է Վեդոմոստին:

Der Spiegel-ի զեկույցից հայտնի է դառնում, որ իրականում ոստիկանները քաոսային և խայտառակ գիշեր են անցկացրել: Նրանք արագ հասկացել են, որ շատ սակավաթիվ են և ոչնին չեն կարող անել, իսկ խուլիգաններն անում էին այն ամենն, ինչ կամենային: Welt am Sonntag-ի հրապարակած հարցումները վկայում են, որ քաղաքային ոստիկանության աշխատակիցները ստուգել են մոտ 100 մարդու, մի քանիսին բերման են ենթարկել: Ըստ հարցված ոստիկանների, միայն մի քանիսն են եղել Աֆրիկայի հյուսիսից, հարձակվողների մեծ մասը սիրիական փաստաթղթեր է ներկայացրել: Ոստիկաններից մեկն ասել , է, որ ստուգման ենթարկվածների մեծ մասը վերջերս է մուտք գործել Գերմանիա՝ ապաստան հայցելով, հայտնում է Վեդոմոստին:

Ավելի վաղ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը «խիստ արձագանք» է պահանջել Քյոլնում կանանց վրահարձակումներին, որոնք տեղի են ունեցել քաղաքի կայարանամերձ հրապարակում Ամանորի գիշերը: Քյոլնի օեբր-բուրգոմիստր Հենրիետա Ռեքերից Մերկելը պահանջել էր օգտագործել բոլոր առկա միջոցները գտնելու համար հանցագործներին անկախ նրանց ծագումից: Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել «զազրելի հարձակումներով և սեռական ոտնձգություններով»՝ պահանջելով «իրավական պետության խիստ արձագանքը»:

Ըստ ԶԼՄ-ների Ամանորի գիշերը հրապարակում, որտեղ նշում էին տոնը, հերթապահել է մոտ 200 ոստիկան:Նրանք մի քանի ձերբակալություն են իրականացրել, մի քանիսը փախստականների փաստաթղթեր են ունեցել:

Ամանորի իր ուղերձում Մերկելը կոչ էր արել նոր հնարավորություններ տեսնել երկրի համար ի դեմսփախստականների ներհոսքի: Նա զգուշացրել էր նաև այն ուժերին սատարելուց, որոնք խտրականության

կոչեր են անում: «Ես վստահ եմ, որ մենք կլուծենք այդ բարդ խնդիրը, կապված այդքան մեծաքանակ մարդկանց ներհոսքի հետ, և վաղը նոր հնարավորություններ կբացվեն», ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

Մերձավոր Արևելքից փախստականների աննախադեպ ներհոսքը մեծ խնդիր դարձավ Եվրոպայի համար 2015-ին:Եվրամիության ղեկավարությունը ստիպված էր քվոտաներ սահմանել՝ առավելագույնը սահմանվեց Գերմանիայիհամար՝ 40 հազար մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---