ԱՄՆ-ն ԻՊ-ի համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին կստեղծի

ԱՄՆ-ն ԻՊ-ի համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին կստեղծի

PanARMENIAN.Net - Ամերիկյան իշխանությունները որոշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համացանցային քարոզչության դեմ պայքարի բաժին ստեղծել: Այս մասին փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ այդ բաժինը կպատկանի Պետական անվտանգության նախարարությանը, սակայն կգործակցի նաև այլ դաշնային և տեղական անվտանգության գործակալությունների հետ, գրում է Tert.am-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Կալիֆոռնիայում կկայանա ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչների հանդիպումը Սիլիկոնյան հովտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կքննարկվեն տվյալ բաժնի ստեղծման և գործունեության հարցերը։

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---