2015-ի 11 ամսում ՀՀ-ն $40 մլն-ի հումանիտար օգնություն է ստացել

2015-ի 11 ամսում ՀՀ-ն $40 մլն-ի հումանիտար օգնություն է ստացել

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն, 2015-ի հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 մլն 525 հազար տոննա ապրանք:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, դրա արժեքը կազմել է 19.1 մլրդ դրամ կամ 40 մլն դոլար:

Ստացված օգնության 45.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.3%-ը` սարքեր և ապարատները, 7.5%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը`տարբեր արդյունաբերական ապ- րանքները, 7.5%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.5%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, իսկ 16.4%-ը` մնացած ապրանքները:

Առավել մեծ չափով հումնատիր օգնություն Հայաստան եկել է Շվեյցարիայից` 23.2%, ԱՄՆ-ից` 23%, ԵՄ երկրներից` 23.8%: ԱՊՀ երկրներից Հայաստան եկած օգնությունը կազմում է ընդհանուրի 1.6%, Ռուսաստանից` 0.2%:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---