Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչու սարքեր է ստացել

Հայաստանի ռուսական ռազմակայանը նոր անօդաչու սարքեր է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել:

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, մեկ ամսվա ընթացքում «Կամխուդ» և «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարաններում մարտիկները կսովորեն աշխատել նոր սարքերի հետ:

«Տախիոն» արդիական անօդաչու թռչող սարքերը կիրառվում են ռազմական հետախուզման նպատակով ցերեկային և գիշերային ժամերին մինչև 40 կմ հեռավորության վրա տարբեր անբարենպաստ եղանակային պայմաններում` մինչև 15 մ/վայրկ արագության քամու պայմաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսել են յուրացնել 2015-ի հոկտեմբերին ստացված՝ հայրենական արտադրության «Օրլան-10» արդիական համալիրը:

Զորամիավորումում «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» արդիական համալիրների կիրառմամբ 5 անգամ մեծացել է Հայաստանում բարձրլեռնային տեղանքում հետախուզական և հատուկ ստորաբաժանումների համար իրականացվելիք խնդիրների ծավալը:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---