Հայ գեղասահորդները` Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիրներ

Հայ գեղասահորդները` Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած գավաթի խաղարկությունից:

Անաստասիա Գալուստյանը կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Նա իրենից առաջ է թողել միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:

Տղամարդկանց մրցաշարում էլ 2-րդ տեղն է զբաղեցրել Սլավիկ Հայրապետյանը (163,39): Հաղթողի կոչումը 228,52 միավորով նվաճել է Իսրայելը ներկայացնող Օլեքսեյ Բիչենկոն, գրում է Նովոստի-Արմենիա-ն:

Հայ գեղասահորդները պատրաստվում են հունվարի 25-31-ը Բրատիսլավայում անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---