ՆԳՆ. Քյոլնում կանանց վրա հարձակումների մեջ կասկածվողները գրեթե բոլորը ներգաղթյալներ են

ՆԳՆ. Քյոլնում կանանց վրա հարձակումների մեջ կասկածվողները գրեթե բոլորը ներգաղթյալներ են

PanARMENIAN.Net - Գերմանական Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումների մեջ կասկածվողները գրեթե բոլորը ներգաղթյալներ են: Այսպիսի հայտարարություն է արել Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա շրջանի նախարար Ռալֆ Յեգերը:

Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով:

«Վկաների ցուցմունքները, տեղի իրավապահների զեկույցները և դաշնային ոստիկանության հետաքննության տվյալները վկայում են, որ բոլոր իրավախախտները միգրանտներ են եղել»,-մեջբերում է ՆԳՆ ղեկավարի խոսքը «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունն արդեն մոտ 400 դիմում է ստացել սեռական ոտնձգություններից և կողոպուտից տուժած կանանցից: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել են Լայպցիգում և Համբուրգում ներգաղթյալների կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր դեպքերի մասին:

Մինչդեռ, տեղի են ունենում արդեն պատասխան հարձակումներ մահմեդական ներգաղթյալների դեմ: Առնվազն 2 այդպիսի հարձակում է տեղի ունեցել հունվարի 10-ին Քյոլնում: Ըստ ոստիկանության, 20-հոգանոց խումբը հարձակվել է 6 պաղեստինցու վրա: Բախման հետևանքով 2 օտարերկրացի է տեղափոխվել հիվանդանոց թեթև վնասվածքներով: Ավելի ուշ, 5 մարդ է հարձակվել Սիրիայի 39-ամյա քաղաքացու վրա, որը նույնպես թեթև վնասվածքներ է ստացել: Դեռ հայտնի չէ, արդյոք կապ կա այս երկու միջադեպի միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---