19 նոյեմբերի 2002 - 19:08 AMT
ՊԱՐՏՔԵՐԻ ՉՎՃԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆ
Ռուսաստանի բնական գազի արտադրության մենաշնորհատեր «Գազպրոմ» ընկերությունը` այսօրվանից «ԻՏԵՌԱ» խմբի կողմից բնական գազի մատակարարումների սահմանափակումներ է մտցնում Ադրբեջան, Ղազախստան եւ Ուկրաինա: Ինչպես հաղորդել է «Գազպրոմ»-ի մամլո ծառայությունը, սահմանափակումները կիրառվում են այն պատճառով, քանի որ այդ երկրներ գազի տեղափոխման ծառայությունների դիմաց «ԻՏԵՌԱ»-ն «Գազպրոմին» պարտք է շուրջ 110 մլն դոլար: