15 դեկտեմբերի 2006 - 15:27 AMT
Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է ԵԽ նորաստեղծ աշխատանքային խմբի ղեկավար
Դեկտեմբերի 14-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի որոշմամբ ստեղծվեց նոր հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակը միջմշակութային երկխոսության կրոնական հարթությունում Եվրոպայի Խորհրդի հնարավոր գործունեության նպատակների եւ հեռանկարների ուսումնասիրումն է: Նույն որոշմամբ նորաստեղծ խմբի ղեկավար է նշանակվել Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Վերջին երկու տարիների ընթացքում` հանդիսանալով Մշակույթի եւ կրթության հարցերով ԵԽ նախարարների կոմիտեի զեկուցողների խմբի ղեկավար, ՀՀ դեսպանը սատարում էր Եվրոպայի Խորհրդի կողմից միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության զարգացման այդ բնագավառում ծավալվող գործունեությանը: Խմբի աշխատանքի արդյունքները կներկայացվեն 2007թ. մայիսին կայանալիք ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: