Մերկելը խոստովանել է, որ Եվրոպան չի կարող վերահսկել փախստականներին12 հունվարի 2016 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մայնցում գործարար համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին բրիտանական The Daily Mail-ի վրա հղումով: «Այժմ մենք անսպասելի կերպով բախվեցինք մի իրավիճակի հետ, երբ փախստականները ժամանում են Եվրոպա, և մենք տեսնում ենք, որ խոցելի ենք, քանի որ չենք կարողանում ապահովել այն կարգապահությունը, հսկողությունը, որը ցանկալի կլիներ»,-ասել է կանցլերը: Մերկելը նաև նշել է, որ եվրոպական արժույթի հետ կապված իրավիճակն անմիջական կապ ունի Եվրամիությունում ազատ տեղաշարժի հետ: «Հնարավոր չէ միասնական արժույթ ունենալ առաց սահմանը հարաբերականորեն անարգել հատելու հնարավորության»,-ասել է կանցլերը` հավելելով, որ հակառակ դեպքում միասնական եվրոպական շուկան «շատ ուժեղ կտուժի»: Այսպես է նա բացատրել ազատ տեղաշարժի օգտին հանդես գալու անհրաժեշտությունը Գերմանիայի համար: Վերջին շրջանում ԳԴՀ կանցլերի միգրացիոն քաղաքականությունը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում Գերմանիայում, ինչպես նաև Եվրամիության այլ երկրներում: Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունն արդեն մոտ 400 դիմում է ստացել սեռական ոտնձգություններից և կողոպուտից տուժած կանանցից: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |