Ո՞ր դեպքերում մեքենայի դիմապակին մգեցնելու համար վարորդները չեն տուգանվի12 հունվարի 2016 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը հունվարի 12-ին ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններից մեկի արդյունքում 2016-ի հունվարի 18-ից ճանապարհային ոստիկանությունը ՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում հայտնաբերելիս վարորդին կտուգանի 30 հազար դրամի չափով: Չիլինգարյանը նշել է, որ նախկինում տուգանքը կազմել է հիսուն հազար դրամ: «Բացի այն, որ տուգանքի չափը նվազեցվել է, ավելացվել է նաև դրույթ, ըստ որի ուղակի պատասխանատվության կենթարկվի վարորդը, եթե առջևի դիմապակին թաղանթապատված է՝ անկախ դրա մգեցվածության կամ լուսաթափանցելիության աստիճանից»,- ասել է բաժնի պետը, գրում է Tert.am-ը: Չիլինգարյանը նշել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավախախտողը Ճանապարհային ոստիկանի կողմից մեքենան կանգնեցնելուց հետո ձեռնամուխ է լինում իրավախախտումը վերացնելուն, այսինքն՝ կփորձի թաղանթը վնասել, նա չի ենթարկվի պատասխանատվության: Պատասխանատվության չի ենթարկվի նաև, եթե իրավախախտը 24-ժամյա ընթացքում կներկայացնի և կտեղեկացնի, որ հեռացրել է թաղանթը: ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005-ի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70%-ից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70%-ից ցածր: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |