Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա ավանը

Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա ավանը

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը:

Բանակին հաջողվել է գրավել ավանը ծանր մարտերից հետո, գրում է «Արևելք»-ը:

Սալմա ավանը համարվում է ահաբեկչական խմբավորումների գլխավոր կենտրոնը Լաթաքիայում:

Հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հասել է նրան, որ 2015-ի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը և Սիրիայում՝ 20%-ը: Այս մասին հունվարին հայտարարել է Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:

«Մենք ենթադրում ենք, որ Իրաքում ահաբեկիչները կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 40%-ը, իսկ Սիրիայում, որտեղ դժվար է հասնել լավ արդյունքների, 20%-ը: Իրաքում և Սիրիայում միասին նրանք կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 30%-ը»,- պարզաբանել է նա:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---