ԱՄՆ մոտորանավակները մտել են Իրանի տարածքային ջրերը. Իրանը ներողություն է պահանջում

ԱՄՆ մոտորանավակները մտել են Իրանի տարածքային ջրերը. Իրանը ներողություն է պահանջում

PanARMENIAN.Net - Իրանի զինված ուժերը ԱՄՆ ՌԾՈւ 2 մոտորանավակ են կալանքի ենթարկել` երկրի տարածքային ջրերը մտնելու համար: Դա տեղի է ունեցել նավակներից մեկի խափանման պատճառով:

Ինչպես հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը, անձնակազմի հետ կապը խզվել է Պարսից ծոցի տարածքում, նավերը Քուվեյթից Բահրեյն էին ուղևորվում:

Երկու պարեկային մոտորանավակում եղել է ԱՄՆ 10 զինվորական, այդ թվում 9 տղամարդ և 1 կին: Իրանի իշխանությունները ձերբակալել են բոլորին:

Սպիտակ տունը բանակցում է Իրանի կառավարության հետ` կարգավորելու համար միջադեպը:

Մինչդեռ Իրանը ԱՄՆ-ից ներողություն է պահանջում իր «տարածքային ջրերը «խախտելու» համար, հայտնել է Reuters գործակալությունն Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի վրա հղումով:

Կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին ասել է, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Զարիֆը կոշտ դիրքորոշում է որդեգրել, քանի որ նավաստիները խախտել են Իրանի տարածքային ջրերը, և ներողություն է պահանջել ԱՄՆ-ից»,-ասել է ծովակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---