Ստամբուլի պայթյունից հետո Թուրքիայում ՌԴ 3 քաղաքացի է ձերբակալվել

Ստամբուլի պայթյունից հետո Թուրքիայում ՌԴ 3 քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած պայթյունից հետո թուրքական Անթալիայում «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական գործողության շրջանակում, ՌԴ 3 քաղաքացի է ձերբակալվել, հայտնել է Dogan-ը:

Թուրքական «Հյուրիեթը» հայտնում է, որ ռուսաստանցիների մոտից առգրավվել են փաստաթղթեր և խտասկավառակներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի ուշ Անթալիայում ՌԴ հյուպատոսությունը հաստատել է տեղեկությունը ՌԴ 3 քաղաքացու ձերբակալման վերաբերյալ: «Մենք հաստատում ենք ՌԴ 3 քաղաքացու ձերբակալության փաստը»,-ասել է Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլոստոպյատենկոն: Աշխատանք է տարվում ռուսաստանցիների ձերբակալության պատճառները պարզելու համար:

Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, որի հետևանքով կա 10 զոհ և 15 վիրավոր:Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---