Ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում

Ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտ 1000 մոտոհրաձիգներ Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են մեկամսյա վարժանքները, հայտնում է razm.info-ն ՌԴ ՊՆ կայքի վրա հղումով:

Ռազմաբազայի մոտոհրաձիգները դաշտային ելքը մեկնարկել է ավտոմայրուղիներով և լեռնային վայրերով 30 և 100 կմ երթերով: Մինչև երթով զորավարժարաններ հասնելը զինծառայողները փորձարկել են պայմանական հակառակորդի հարձակումներին դիմագրավելու և դժվարանցանելի տեղերը հաղթահարելու մեխանիզմները:

Զորավարժության ծրագրի համաձայն` զինծառայողները պետք է յուրացնեն ռազմական հետախուզության ժամանակակից համակարգերը, իսկ անհատական վերապատրաստման փուլի ավարտին յուրաքանչյուր զինծառայող կանցնի ռազմական պատրաստության նորմատիվների հանձնման աթեստավորում, ինչից հետո էլ կառանձնացվեն համապատասխան մոտոհրաձգային հաշվարկները:

Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա, տեղակայված է Գյումրի քաղաքում:

2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.:

Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---