15 դեկտեմբերի 2006 - 18:31 AMT
Հաստատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերջնական տեքստը
Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մշակման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է փաստաթղթի վերջնական տեքստը: «Տվյալ որոշումը հանձնաժողովի անդամների կողմից միաձայն է ընդունվել»,- նիստի ժամանակ նշել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության հանձնախմբի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ փաստաթուղը ուղարկվելու է նախագահի եւ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարը նշել է, որ փաստթղթի մշակումը հիմնվել է հասարակության ժողովրդավարացման եւ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վրա: Սպասվում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը կընդունվի 2007 թվականի մայիսին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: