Ուորլիքը ԼՂ հակամարտության հարցով Լոնդոնում բանակցություններ է վարել

Ուորլիքը ԼՂ հակամարտության հարցով Լոնդոնում բանակցություններ է վարել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ, ադրբեջանական ԱՊԱ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանի հարցերով փորձագետների կլոր սեղանին, որոնց թվում եղել են կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԼՂ-ում լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---