18 դեկտեմբերի 2006 - 13:24 AMT
Կոսովոյի խնդիրը չի կարող ազդել այլ հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա
Կոսովոյի խնդիրը յուրահատուկ է, եւ չի կարող ազդել այլ հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ ունեցած բանակցություններից հետո:
«Կոսովոյի հարցը, մեր կարծիքով, յուրահատուկ է, եւ չպետք է ազդի այլ իրավիճակների վրա: Ես չեմ ցանկանում շատ խորը մեկնաբանել Կոսովոյի հարցը, քանի որ այն չի մտնում իմ պատասխանատվության շրջանակների մեջ: Սակայն մեկ էական տարբերությունը կայանում է նրանում, որ միջազգային հանրությունը`ի դեմս ՄԱԿ-ի եւ Անվտանգության Խորհրդի, Կոսովոյում նախաձեռնել է գործընթաց, որն այժմ ավարտվում է: Անվտանգության Խորհուրդը դադարեցրել է Սերբիայի գերիշխանությունը Կոսովոյի նկատմամբ»,- հայտարարել է Սեմնեբին:
Սեմնեբիի խոսքերով, բոլոր հակամարտությունների կարգավորումը պետք է դիրքորոշել միջազգային իրավունքի հիմքով, սակայն բացի միջազգային իրավունքի ընդհանուր հիմքից յուրաքանչյուր կոնֆլիկտային իրավիճակը եզակի է, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: