18 դեկտեմբերի 2006 - 14:02 AMT
Նիկոլա Սարկոզին ողջունում է Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների դադարեցման որոշումը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին ողջունում է ԵՄ ղեկավարների որոշումը` Թուրքիայի հետ բանակցությունները 35 կետերց 8-ով դադարեցնելու վերաբերյալ: Նրա խոսքերով, նրա դիրքորոշումը այդ հարցով իր աջակցությունն է ստացել Բրյուսելի գագաթնաժողովին: «Ես լրիվ համամիտ եմ Եվրամիության որոշման հետ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցում` Անկարայի կողմից Կիպրոսի հունական հատվածքի համար նավահանգիստներն ու օդանավակայնները բացելու պատճառով»,- նշել է նա: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի համար ավելի ընդունելի է ԵՄ հետ արտոնյալ համագործակցությունը, քան լիիրավ անդամակցությունը: «Մենք բոլորս` Անգելա Մերկելը, Ժոզե Մանուել Բարոզոն, Ժան Կլոդ Յունկերը համաձայն ենք այն բանի հետ, որ Եվրոպայի ընդլայնումը պետք է սահմաններ ունենա»,- ընդգծել է Սարկոզին, հայտնում է Turkish Daily News-ը: