18 դեկտեմբերի 2006 - 14:53 AMT
Ամստերդամում կայանալու է Հայոց ցեղասպանությունում քրդերի դերի քննարկումը
Դեկտեմբերի 21-ին Ամստերդամում, քուրդ-հոլանդական մշակութային կենտրոնի (KNCCA) նախաձեռնությամբ, կայանալու է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի քննարկում, որում մեծ դեր են կատարել նաեւ քրդերը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնում, քննարկմանը մասնակցելու է քուրդ գրող Գերմանիայից Հեյդար Իսիկը, ով թարգմանել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը թուրքերեն: Հայկական կողմը ներկայացնելու է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում (FAON) ընդգրկված «Ապրիլի 24» կոմիտեի նախագահ Նուբար Սիպյանը: Քուրդ գրող Հեյդար Իսիկը ծնունդով Դերսիմից է, դավանում է իսլամի ալավիտյան ճյուղը, թարգմանել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը թուրքերեն: