ԶԼՄ-ներ. Իսլամիստները սպառնում են խլել Իսպանիայից Սեուտա և Մելիլիա անկլավները

ԶԼՄ-ներ. Իսլամիստները սպառնում են խլել Իսպանիայից Սեուտա և Մելիլիա անկլավները

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» կազմակերպության իսլամիստները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին` խոստանալով խլել նրանից Սեուտա և Մելիլիա անկլավները, որոնք գտնվում են Աֆրիկայի հյուսիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Europa Press-ի վրա հղումով:

Հունվարի սկզբին վերոնշյալ կազմակերպության անդամները տեսանյութ էին տարածել` սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում, Մադրիդում:

Վերջին տարիներին Իսպանիայի մոտ 130 քաղաքացի է մեկնել Աֆրիկայի և Ասիայի երկրներ` միանալով ծայրահեղական իսլամիստներին: 2015-ին Իսպանիայում ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է մոտ 100 մարդ, վերջին 4 տարում` 175-ը:

«Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որի հիմնական հենակետը գտնվում է Ալժիրում: Կասկածվում է «Ալ Քայիդայի» հետ կապերում: ՌԴ Գերագույն դատարանը ճանաչել է այս կազմակերպությունը ահաբեկչական, նրա գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում: ԱՄԿ Անվտանգության խորհուրդը «Ալ Քայիդայի» հետ կապված բոլոր խմբավորումները սպառնալիք է համարում խաղաղությանն ու անվտանգությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---