2015-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել ՀՀ-ում

2015-ին ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - 2015-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) ռեկորդային ծավալի ծրագրեր է ֆինանսավորել Հայաստանում` ցուցաբերելով ուժեղ աջակցություն երկրիտնտեսությանը բարդ տնտեսական միջավայրում, որի վրա բացասաբար է ազդել տարածաշրջանային ճգնաժամը:

ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է 14 ծրագիր, և ընդհանուր ներդրումները կազմում են $140 մլն՝ Հայաստանում Բանկի գործունեության 24 տարվա ընթացքում աննախադեպ մակարդակ, որը հստակ վկայում է թե՛ երկրում ներդրումային հնարավորությունների և թե՛ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման բարձր պահանջարկի մասին:

ՎԶԵԲ-ի ներդրումային գործունեությունը ամենաուժեղն էր ֆինանսական հաստատությունների, տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտներում: ՎԶԵԲ-ն ունեցել է ևս մեկ ուշագրավ տարիբանկերի հետ գործակցության ոլորտում՝ առևտրի ֆինանսավորում տրամադրելով Հայաստանի կորպորատիվհատվածին: Իր ռազմավարությանը համահունչ, ՎԶԵԲ-ն աջակցել է տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կանսոլիդացիային: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մասնակցել է Զվարթնոց միջազգային օդանավակայանի շրջադարձային միջազգայինսինդիկատացմանը, որը կապահովի զգալի նոր ռեսուրսներ Հայաստանում հետագա ներդրումների համար:

Առևտրի ֆինանսավորման ոլորտում Հայաստանը դարձել է ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրից առավել ակտիվ օգտվողը՝ստանալով ընդհանուր առմամբ 48 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն տեղական բիզնեսների համար: Կենտրոնանալով հանրային ռեսուրսների էկոլոգիապես մաքուր և կոմերցիոն եղանակով տրամադրման վրա՝ ՎԶԵԲ-ը ստորագրել է երկու մունիցիպալծրագիր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: Երևանի կոշտ թափոններիծրագիրը ներառում է դրամաշնորհային աջակցություն Եվրոպական միության կողմից, իսկ Երևանի քաղաքայինլուսավորության ծրագիրը ստացել է E5P հիմնադրամի առաջին դրամաշնորհը Հայաստանում:

Մեկնաբանելով ներդրումների ռեկորդային մակարդակը, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է.

«Հայաստանի համար ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու՝ ՎԶԵԲ-ի ունակությունը վկայում է մերհաճախորդների բանկայնության և Հայաստանում ընդհանուր ներդրումային միջավայրի մասին: Դժվարին արտաքինմիջավայրում մենք հետևողականորեն կենտրոնանում ենք ռեսուրսների հատկացման նորարարական և ռազմավարականեղանակների վրա, որոնք հավելյալ արժեք ունեն մեր ներդրումային գործընկերների և բարձր որակի բիզնեսների համար: ՎԶԵԲ-ը հետևողականորեն ապացուցել է իր՝ կայուն գործընկեր լինելը»:

2015թ.-ին ՎԶԵԲ-ը նաև հրատարակել է Հայաստանի գծով նոր՝ քառամյա ռազմավարություն, որը նպատակ ունի բարձրացնելմասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը,շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

«Թեև 2016թ.-ը, ամենայն հավանականությամբ, դժվար տարի է լինելու, ես մի շարք նոր հնարավորություններ եմ տեսնումՀայաստանում մեր հաճախորդների բազայի մեծացման առումով, իսկ մի քանի գործարքների հեռանկարներ արդեն իսկհասունացման փուլում են: Ընդհանուր առմամբ, ես լավատես եմ, հատկապես կապիտալի շուկայի զարգացման և մասնավորկապիտալում ներդրումային գործունեության ընդլայնման առումով: Միևնույն ժամանակ մենք շատ գոհ ենք մեր գործընկերների,այդ թվում կորպորատիվ հաճախորդների, պետական մարմինների և դոնորների աշխատանքից. նրանք բոլորը օգնեցին 2015թ.արդյունավետ տարի դարձնել», - շարունակել է պարոն Դեյվիսը:

1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան $1.13 մլրդ 148 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որումայդ ներդրումների 88 տոկոսն արվել է մասնավոր հատվածում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---