Որոշ ապրանքների արտահանման արժեքի 10%-ը կվերադարձվի

Որոշ ապրանքների արտահանման արժեքի 10%-ը կվերադարձվի

PanARMENIAN.Net - Մսամթերք, ձուկ, պահածոներ, գինի և մրգային օղի արտահանողներին Կառավարությունը վերադարձնելու է արտահանման արժեքի 10%-ը: Այս մասին ասել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստեղծված արտահանման խթանման խորհրդի առաքելությանը:

Ղազարյանը տեղեկացրել է, որ ինչպես ամեն տարի, այդպես էլ 2015-ինիր հրավերով վարչապետ Հովիկ Աբրահամյանը միության հետ է նշել Հին Նոր տարին, որտեղ էլ քննարկվել են նաև արտահանման խթանման խորհրդի հետ կապված մի շարք հարցեր, գրում է Tert.am-ը:

Միության նախագահն ասել է, որ արտահանմանն աջակցելու և այն խթանելու համար գործադիր մարմինը կիրառելու է միանգամայն նոր գործիքակազմ, մեխանիզմ, որը նախկինում երբեք չի կիրառվել: Այն է, որ Կառավարությունը, նրա խոսքով, որոշել է արտահանման արժեքի 10%-ը վերադարձնել արտահանողներին՝ որպես աջակցություն՝ անկախ նրանից՝ արտահանումը կլինի դեպի ԵՏՄ տարածք, Արևմուտք, թե՝ Արևելք:

2015-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանից 76 տոննա բանջարեղեն և միրգ է արտահանվել, ինչը 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 65,9%-ով ավելի է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---