Անկարայի քաղաքապետը հորդորել է ԱՄՆ դեսպանին հեռանալ Թուրքիայից

Անկարայի քաղաքապետը հորդորել է ԱՄՆ դեսպանին հեռանալ Թուրքիայից

PanARMENIAN.Net - Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեկը հորդորել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին ԱՄՆ վերադառնալ թուրք գիտնականների ձերբակալության մասին վերջինիս խոսքերի պատճառով, հայտնում է Today's Zaman:

«Դուք փորձում եք որպես թշնամի ներկայացնել Թուրքիային…Խնդրում եմ, հարկավոր չէ փչացնել Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները: Պարոն դեսպան, ԱՄՆ-ն սխալ ընտրություն է կատարել` նշանակելով ձեզ իր ներկայացուցիչը Թուրքիայում: Թող այստեղ ԱՄՆ մեկ այլ դիվանագետ գա, որն ավելին գիտի մեր մասին»,-գրել է Գոյքչեկը Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Lenta.ru-ն:

Հունվարի 15-ին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 14 գիտնականի, որոնք կոչ էին ստորագրել, ուղղված իշխանություններին, երկրի հարավ-արևելքում բռնությունը դադարեցնելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հորդորով: Ուղերձը ստորագրած թուրք գիտնականները մեղադրվում են «թուրք ժողովրդին, թուրքական պետությունը, կառավարութունը, խորհրդարանն ու դատրանը հրապարակավ նվաստացնելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու մեջ»:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն իր միկրոբլոգում մտահագություն էր հայտնել գիտնականների ձերբակալությունների վերաբերյալ: «Բռնության կիրառման վերաբերյալ կասկածները չի կարելի հավասարեցնել ահաբեկիչներին աջակցելուն: Կառավարության քննադատությունը հավասարազոր չէ պետական դավաճանությանը»,-մեջբերել է ամերիկացի դիվանագետի գրառումը թուրքական Hürriet Daily News-ը:

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---