Մովսիսյանը կարիերան կշարունակի ամերիկյան ակումբում

Մովսիսյանը կարիերան կշարունակի ամերիկյան ակումբում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: Այդ մասին ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում:

Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը` «Ռեալ Սոլթ Լեյքը» 28-ամյա հարձակվողին «գնելու» առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 գոլի հեղինակ դարձել: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և 9 գոլի հեղինակ դարձել:

«Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար` հաջողություն մաղթելով հետագա կարիերայում:

Ավելի վաղ «Սպարտակը» հայտարարել է, որ Մովսիսյանը հեռանալու է ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաև անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերսը»: Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է MLS-ում` հանդես գալով այդ ակումբում 2007-2009 թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---