Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու խաչերն օծվել են

Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու խաչերն օծվել են

PanARMENIAN.Net - Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է պատարագ` Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի հանդիսապետությամբ: Պատարագը մատուցել է Ուրմիայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը:

Ինչպես տեղեկացնում է Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը, գրում է Tert.am-ը:

Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---