18 դեկտեմբերի 2006 - 18:46 AMT
Վիեննայում կայացել է «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի պրեմիերան
Դեկտեմբերի 12-ին Վիեննայի հանրահայտ «Բուրգ կինո»-ում տեղի ունեցավ ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» կինոնկարի ավստրիական պրեմիերան: Պրեմիերային ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ սա մի հնարավորություն էր ավստրիացիների համար ոչ միայն ծանոթանալ այսօրվա սփյուռքահայ անվանի կինոբեմադրիչի արվեստին, այլեւ, որոշ առումով, հաղորդակից դառնալ Ֆրանսիայում Հայաստանի տարվա ոգուն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: