ՄԱԿ. Սիրիայի շրջափակման մեջ գտնվող քաղաքներին հասցված հումանիտար օգնությունը 1 ամսվա կհերիքի

ՄԱԿ. Սիրիայի շրջափակման մեջ գտնվող քաղաքներին հասցված հումանիտար օգնությունը 1 ամսվա կհերիքի

PanARMENIAN.Net - Սիրիայի` շրջափակման մեջ գտնվող քաղաքներին մատակարարված սնունդը հաշվարկված է մեկ ամսվա համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Վերջինիս խոսքով` մեկ շաբաթում երկու խմբաքանակով հումանիտար օգնություն է ուղարկվել Մադայա, Ֆուա և Քեֆրայա քաղաքներ: Նա նշել է, որ մատակարմանը նախորդել են ժամեր տևած բանակցությունները, որպեսզի բեռնատարներին թույլ տան անցնել, Ռիա-Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

ՄԱԿ-ի տվյալներով` մոտ 4.5 մլն մարդ Սիրիայում բնակվում է այնպիսի շրջաններում, ուր բարդ է հումանիտար օգնություն հասցնել, նրանցից 400.000-ը` շրջափակման մեջ գտնվող շրջաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---