Ռ.Ֆիսկի նոր «Քաղաքակրթությունների մեծ պատերազմը» նոր գրքում մի առանձին գլուխ է նվիրված Հայոց ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ լրագրող եւ գրող, Մերձավոր Արեւելքին նվիրված գրքերի հեղինակ եւ «The Independent»-ի թղթակից Ռոբերտ Ֆիսկը հանդես է եկել Կալիֆորնիայի համալսարանում, ներկայացնելով իր վերջին` «Քաղաքակրթությունների մեծ պատերազմը» գիրքը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Ռոբերտ Ֆիսկը լավագույն լրագրողներից մեկն է, որ տեղեկացնում է աշխարհին Հայոց ցեղասպանության մասին: Վերոհիշյալ գրքում մի առանձին գլուխ է նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այն կոչվում է «Առաջին Հոլոքոսթը»: Ֆիսկը պատմական մանրամասներ է բերում, հարցազրույցներ ջարդը վերապրած եւ Լիբանանում հաստատված հայերի հետ եւ դատապարտում է Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ ներկայումս վարում են թուրքական եւ ամերիկյան կառավարությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---