Ավստրիան ժամանակավորապես կասեցրել է Շենգենյան համաձայնագրի գործունեությունը

Ավստրիան ժամանակավորապես կասեցրել է Շենգենյան համաձայնագրի գործունեությունը

PanARMENIAN.Net - Ավստրիան վերականգնել է սահմանային անցակետերում հսկողությունն ու սկսում է արտաքսել կացության իրավունք չունեցող ներգաղթյալներին:

Այդ մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Վերներ Ֆայմանը: Իր խոսքերով, Շենգենի համաձայնագրի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է:

«Ինչպես և Գերմանիան, մենք վերահսկելու ենք սահմաններն ու արտաքսելու ենք փախստականներին: Ամեն ոք, ով գալու է մեզ մոտ, խստացված ստուգում է անցնելու: Նրանք, ովքեր չունեն փախստականի կարգավիճակ կամ չեն դիմելու դրա համար, երկիր մուտք գործելու հերքում կստանան… Եթե ԵՄ-ն չկարողանա սահմանների անվտանգությունն ապահովել, Շենգենի ապագան հարցականի տակ կհայտնվի», - նշել է նա:

Շենգենյան համաձայնագրի գոտի են մտնում 26 երկիր: ԵՄ Frontex սահմանապահ գործակալության տվյալներով, 2015-ին ԵՄ է ժամանել 1,2 մլն փախստական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---