Երուսաղեմի հայկական գերեզմանոցի պատերին հակաքրիստոնեական գրություններ են հայտնվել18 հունվարի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Անհայտները հակաքրիստոնեական գրություններ են թողել Երուսաղեմի ամենահայտնի կաթոլիկ վանքերից մեկի պատերի վրա` շարունակելով կրոնական սրբությունների պղծման շարքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին վանքի ներկայացուցիչների վրա հղումով: Պղծվել է Դորմիցիոն աբբայությունը: Գլխավոր կասկածյալներն, ինչպես լինում է նման դեպքերում, հրեական ծայրահեղական շրջանակների ներկայացուցիչներն են: Վանքի պատերին և դարպասներին, ինչպես նաև հարևանությամբ գտնվող հույն ուղղափառ և հայկական գերեզմանոցի պատերին, վանդալները տասնյակից ավելի եբրայերեն գրություններ են արել քրիստոնյաների հասցեին սպառնալիքներով ու անեծքներով: Այս մասին ասվում է վանականների հայտարարության մեջ: Գրաֆիտիների ձեռագիրը տարբեր է, ինչը հիմք է տվել քննությանը վարկած առաջ քաշել, որ ակցիային մի քանի մարդ է մասնակցել: «Մենք հորդորում ենք իրավապահներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ատելության այդ հանցագործության դեմ և բարելավել անվտանգության հետ կապված իրավիճակը Սիոնում»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ ԶԼՄ-ների, վանդալների թիրախ աբբայությունը դարձել է նաև 2012-ին, 2013-ին և 2014-ին: Սիոնի լեռան վրա` Երուսաղեմի պատմական կենտրոնում, են գտնվում նաև հուդայականների սրբությունները: Հանցագործությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Այդ արարքը դատապարտելի է…Իսրայելը միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաների թիվն աճում է, որտեղ դավանանքի ազատություն կա` ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մյուս բոլոր կրոնների հետևորդների համար: Ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում մեղավորներին հայտնաբերելու նպատակով»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |