Վարդան Օսկանյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - «Ես չեմ հոգնել եւ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, սակայն ինչպես ես կմասնակցեմ քաղաքական կյանքին, դեռեւս չգիտեմ»,-Երեւանում լրագրողներին է ասել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանի ոչ մի քաղաքական կուսակցություն ինձ չի գրավում եւ առաջարկներ էլ դեռեւս չեն եղել: «Ժամանակը ցույց կտա: Նոր նախագահը կցանկանա աշխատել իր արտգործնախարարի հետ, քանի որ դա ամենապատասխանատու պաշտոնն է: Իսկ ով կլինի նախագահ 2008 թվականին ես չգիտեմ, ուստի եւ բոլոր խոսակցություններն իմ քաղաքական ապագայի մասին վաղաժամ են»,-ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: Նա նաեւ նկատել է, որ չի պատրաստվում մեկնել Հայաստանից: «Սա է իմ հայրենիքը, ուրիշ երկրներում ես անելիք չունեմ: Ես գիտակցաբար եմ կատարել ընտրությունը, երբ ընդունել եմ ՀՀ քաղաքացիություն»:



Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը ընդունել է ՀՀ քաղաքացիությունը 1998 թվականին, հրաժարվելով ամերիկյան քաղաքականությունից, քանի որ ըստ ՀՀ օրենքի նա իրավունք չուներ ստանձնել արտգործնախարարի պաշտոնը, լինելով այլ պետության քաղաքացի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---