ԵԱՀԿ ապագա նախագահ. Հակամարտությունների կարգավորման հարցում մենք ելնելու ենք առկա իրողություններից

PanARMENIAN.Net - Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, որը հունվարից ստանձնելու է ԵԱՀԿ֊-ի նախագահությունը, Մոսկվայում հայտարարել է, որ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու է առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից: «Մենք կաշխատենք այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառում»,֊ - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ անցած շաբաթ Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպել էին ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք նրան ծանոթացրել էին ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների մանրամասներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---