ԶԼՄ-ներ. Էրդողանը մտադիր է $33 հազար գանձել իրեն վիրավորած ընդդիմության առաջնորդից

ԶԼՄ-ներ. Էրդողանը մտադիր է $33 հազար գանձել իրեն վիրավորած ընդդիմության առաջնորդից

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր փաստաբանների միջոցով հայց է ներկայացրել ընդդիմադիր Քեմալ Ղըլիչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեմ: Ինչպես հայտնել է «Զաման» թերթը, Թուրքիայի նախագահը մտադիր է $33 հազար (100 հազար թուրքական լիրա) գանձել իրեն վիրավորած ընդդիմության առաջնորդից հրապարակային վիրավորանքի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անկարայի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել, որի առարկան Ղըլիչդարօղլուի ելույթն էր ՀԴԿ համագումարում, որտեղ նա Էրդողանին բռնապետ էր անվանել: Նա նկատի է ունեցել նախագահի վերջին որոշումները, այդ թվում գիտնականների ձերբակալությունը, որոնք քննադատել էին Անկարայի գործողությունները քրդական շրջաններում: Ըստ օրենքի, այդպիսի արտահայտությունները կարող են որակվել որպես Թուրքիայի ՔՕ 299 հոդվածի խախտում, որով «նախագահին վիրավորելու» համար նախատեսվում է 1-4 տարվա ազատազրկում:

Վիրավորանքը հրապարակավ հասցնելու դեպքում պատժաչափն ավելանում է: Սակայն, ամենից հաճախ այդպիսի հայցերն ավարտվում են տուգանքի վճարմամբ: Բացի այդ, ԺԴԿ առաջնորդը պաշտպանված է պատգամավորական անձեռնմխելիությամբ: Նույն կուսակցությունից ընտրված պատգամավոր Մահմուդ Թանալն Էրդողանի նախաձեռնությունը կոչել է «խայտառակություն ժողովրդավարության համար» և քայլ, որը «քաղաքականացնում է և վարկաբեկում է դատական իշխանություններին»:

Տեղի ունեցած համագումարում Ղըլիչդարօղլուն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: Էրդողանը նրան շնորհավորական ուղերձ չի հղել, ինչպես դա արվում էր նախորդ տարիներին:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը հայտարարել էր, որ Եվրամիությունը առաջնային է համարում ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության քննարկումը Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում: Թուրքիան, ինչպես յուրաքանչյուր այլ երկիր, որը բանակցում է ԵՄ-ին անդամակցելու մասին, «պետք է երաշխավորի մարդու իրավունքների պահպանումը, ներառյալ խոսքի ազատությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---