Նիկիտա Սիմոնյանը քննադատել է Մովսիսյանին. Ակնհայտ է սեփական խաղի նկատմամբ պահանջկոտության անկումը

Նիկիտա Սիմոնյանը քննադատել է Մովսիսյանին. Ակնհայտ է սեփական խաղի նկատմամբ պահանջկոտության անկումը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունն ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ օգտակար է թե ֆուտբոլիստի, թե «Սպարտակի» համար: Նման կարծիք է հայտնել ռուսական «Ռ-Սպորտ» պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի ֆուտբոլային մոիության փոխնախագահ, «Սպարտակի» վետերան Նիկիտա Սիմոնյանը

«Մեծ տարբերություն կա նրանում, ինչպես Յուրա Մովսիսյանը սկսեց և ինչպես վերջացրեց: Դուք (լրագրողներդ) «օգնեցիք» նրան: Ինչ սկսվեց, երբ առաջին խաղում Յուրան երեք գնդակ խփեց… դեռ այն ժամանակ ես ասում էի` մի շտապեք», - ասել է նա:

Նա նշել է նաև, որ խաղացողը պիտի պատճառներ փնտրի ինքն իր մեջ: «Կարծում եմ` պատճառն ակնհայտ է. սեփական անձի նկատմամբ պահանջկոտության անկում», - ընդգծել է Սիմոնյանը:

Ավելի վաղ Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը: «Ռեալ Սոլթ Լեյքը» նար 28-ամյա հարձակվողին ձեռք բերելու առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 անգամ գրավել դարպասը: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---