Հերթական հարձակումը թուրք ոստիկանների վրա. 2 զոհ, 10 վիրավոր

Հերթական հարձակումը թուրք ոստիկանների վրա. 2 զոհ, 10 վիրավոր

PanARMENIAN.Net - Թուրքիայի Շըրնաք գավառում հարձակում է կատարվել ոստիկանների վրա, գրում է Hurriyet-ը: Հարձակումն իրագործեել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները: Հարձակման հետևանքով զոհվել է 2 ոստիկան, ևս 10-ը վիրավորվել է:

Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել, հայտնում է Haqqin.az-ը:

Նախորդ օրը` հունվարի 18-ին նույն գավառում ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի միջոցով ոստիկանական զրահապատ մեքենա էր պայթեցվել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան: Ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 3-ի կյանքը փրկել չի հաջողվել:

Հարձակումից հետո ամբողջ գիշեր թուրք-քրդական բախումը շարունակվել է:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---