ՀՅԴ-ն «սկզբունքորեն» համաձայն է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ

ՀՅԴ-ն «սկզբունքորեն» համաձայն է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ

PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը հունվարի 17-ին բանակցել է Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել: Այսօր պիտի ասեմ, որ ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը պատասխանատվության մեծ բեռ է վերցրել իր վրա՝ գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք գործակցության», - ասել է Մարգարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»:

«Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է: Պետք է ունենանք գործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո:

2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա չի կազմել: Կուսակցությունը կողմ էր Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---