Օզբիլիսը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լեգիա»

Օզբիլիսը կարող է վարձակալությամբ տեղափոխվել «Լեգիա»

PanARMENIAN.Net - «Սպարտակը» մտադիր է կես տարով վարձակալության հանձնել կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Ինչպես գրում է «Սպորտ-Էքսպրեսը», հնարավոր տարբերակներից մեկը լեհական «Լեգիան» է, որին մարզում է Ստանիսլավ Չերչեսովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբները շարունակում են բանակցությունները: Օզբիլիսով հետաքրքրվում են նաև թուրքական «Բեշիկթաշն» ու «Տրաբզոնսպորտը»:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:

3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:

«Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---