ՌԴ Պետդումա. ԱՊՀ երկրների մուտքը ՆԱՏՕ հակասում է նրանց ռազմավարական շահերին

PanARMENIAN.Net - Անկախ պետությունների համագործակցությունը «բխում է նրա բոլոր մասնակիցների եւ ընդհանուր առմամբ միջազգային հանրության շահերից, էական ներուժ ունի բոլոր ուղղություններով զարգանալու եւ համագործակցելու համար»: Այդ մասին ասվում է այսօր Պետդումայի կողմից ընդունված հայտարարության մեջ, որտեղ գնահատականներ են տրվում ԱՊՀ զարգացման հեռանկարներին: Պատգամավորներն ընդգծում են, որ «ԱՊՀ շրջանակներում հաջողությամբ իրագործվել եւ իրագործվում են հակամարտության գոտիներում մարդկանց կյանքի պահպանմանն եւ մարդու իրավունքների կատարմանն ուղղված խաղաղապահ գործողություններ»: Նշվում է նաեւ ՀԱՊԿ հեղինակության աճը, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում Համագործակցության մի շարք պետությունների փոխգործակցության հաջողությունները, այն մեծ դերը, որ կատարում է ԱՊՀ-ի համար Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության ձեւավորումը: Միեւնույն ժամանակ, նշում են պատգամավորները, «ԱՊՀ-ում ինտեգրման գործընթացների զարգացումը հանդիպում է արտաքին ուժերի լուրջ հակազդեցությանը, որը շահագրգռված չէ ուժեղ ինտեգրացիոն միավորման ձեւավորման մեջ, որը կարող է մրցակից դառնալ համաշխարհային շուկայում եւ քաղաքական դաշտում»: Պետդումայի պատգամավորները համոզված են, որ «ԱՊՀ երկրների մուտքը ՆԱՏՕ հակասում է նրանց ռազմավարական շահերին եւ ժողովրդների իղձերին»: Պետդուման իր բացասական վերաբերմունքն է հայտնում դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, «համարելով այն հակասող նաեւ միջազգային անվտանգության շահերին»:



ԱՊՀ առաջացումից հետո անցած 15 տարիները «եղել են լրջագույն փորձությունների, հիասթափությունների տարիներ», գտնում են Պետդումայի պատգամավորները: Սակայն, ԱՊՀ-ն, իրենց կարծիքով, որպես կազմակերպություն չի կորցրել իր նշանակությունը: «ԱՊՀ-ն կարող է եւ պետք է ծառայի անդամ պետությունների դիրքերի ամրապնդմանը համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ` փոխշահավետ համագործակցության զարգացման շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---