Ֆինանսների փոխնախարար. ՀՀ-ն կարող է չստանալ ՌԴ-ի խոստացած վարկերը![]() 20 հունվարի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման դեպքում հնարավոր է, որ Հայաստանը չստանա Կրեմլի խոստացած վարկերը՝ այդ թվում սպառազինության եւ ատոմակայանի վերանորոգման համար: Այս մասին հունվարի 20-ին ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Իհարկե, եթե Ռուսաստանում վիճակը շատ վատանա, հնարավոր է, որ նաև չտրամադրեն», - ասել է Սաֆարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ են դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները: Հունվարի 18-ին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը ըստ էության չբացառեց, որ Մոսկվան կարող է չկատարել ստանձնած վարկավորման պարտավորությունները: «2015-ին կնքվել են բավականին շատ վարկային համաձայնագրեր: Խոշոր պարտավորություններ ենք ստանձնել, և վարկավորման պարտավորությունները չկատարելը ավելի մեծ խայտառակություն է, քան վարկի մարումը ձգձգելը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկրի բյուջեն լարված վիճակում է, և նոր վարկերի տրամադրման հավանականությունը շատ փոքր է: ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ–ին՝ պահանջելով փակել ՀԱԷԿ–ը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |