Իրանի տրանսպորտի նախարար. Ջուլֆա-Երասխ երկաթգծի ֆինանսավորման շուրջ համաձայնություն է պետք

Իրանի տրանսպորտի նախարար. Ջուլֆա-Երասխ երկաթգծի ֆինանսավորման շուրջ համաձայնություն է պետք

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում հունվարի 20-ին հանդիպել է ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։

Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:

Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների գործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել:

«ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչև 2018թ. շահագործման կհանձնենք Երևան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն», - ասել է նախարարը:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար:

2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը նաև նկատել է, որ 2015-ի ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռնաթոխադրումների 50% աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատար Իրանից ուղևորվել են դեպի Հայաստան, և ևս 2 հազարը` հակառակ ուղղությամբ:

Երկու երկի միջև երթևեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում գործակցության և փոխըմբռնման երկու հուշագիր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ:

Երկու երկրների միջև կստեղծվի նաև ինտերնետային գնումների հնարավորություն։ Գնված ապրանքները կառաքվեն փոստային ծառայությունների միջոցով:

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել gwրծակցությունը:

Անդրադառնալով երեք շաբաթ առաջ ԻԻՀ կապի նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցին, Վաեզին հավելել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում կապի ոլորտում Իրանի և Հայաստանի gwրծակցությունների ծավալը չորս անգամ ավելացել է և իրանական կողմը պատրաստ է այն ավելացնել 14 անգամ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---