21 դեկտեմբերի 2006 - 13:59 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն 2007 թվականի հունվարի վերջին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2007 թվականի հունվարի վերջին-փետրվարի սկզբին: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մամլո քարտուղար` Մայքլ Սթիվենսը: Նրա խոսքերով, հանդիպմանը, որի անցկացման վայրը դեռեւս հայտնի չէ, կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Բացի այդ, հանդիպմանը համանախագահները կորոշեն հակամարտության գոտի կատարելիք հաջորդ այցի ժամկետը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Մադրիդում: Համանախագահները հաշվետու են եղել ԵԱՀԿ հերթական նախագահ` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի առջեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, հաղորդում է Day.az-ը: